Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Կապիտուլյանտը ցանկացած վերադասավորման պարագայում ավելորդ ու վտանգավոր է հետագա քաղաքական գործընթացների տեսանկյունից

Կապիտուլյանտը ցանկացած վերադասավորման պարագայում  ավելորդ  ու վտանգավոր է հետագա քաղաքական գործընթացների տեսանկյունից
29.04.2023 | 21:32

Այսօր թուրքական լրատվամիջոցները ակտիվ տարածում էին Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ ինչ-որ փառատոնի տեսանյութ: Բուն իմաստը իհարկե Էրդողանին ողջ-առողջ հանրություն վերադարձնելու քարոզն էր: Իսկ ի՞նչ գործ ուներ Իլհամ Ալիևն Էրդողանի ավտոմեքենայի ղեկին:

Ալիևի հայտնվելն Էրդողանի քարոզարշավում արտաքուստ բարոյական աջակցության ու փոխադարձ պարտավորությունների «եղբայրության» ժեստ է ցուցադրվում: Սակայն այն իր մեջ ունի վախի շատ մեծ չափաբաժին: Ալիևը գիտի, որ առանց Էրդողանի նա Արցախը հեռվից անգամ տեսնել չէր կարողանում: Էրդողանի (Նիկոլն էլ վրադիր իհարկե) շնորհիվ Ալիևը հասավ Շուշի ու այժմ միջազգային հարաբերություններում, օգտվելով Թուրքիայի և հատկապես Էրդողանի ներկայիս դերակատարումից` իրեն պահում է անպատասխանատու վարյագի պես: Նա հասել է մի կետի, որ նույնիսկ ռուսների ու ամերիկացիների հեղինակության վրայով է անցնում և նրանց շահերին է հաթաթա տալիս (եվրոպացիներին բանի տեղ չի դնում, որովհետև նրանց գազով գնել է վաղուց):

Էրդողանի առողջությունն ու վերընտրվելը Ալիևի համար քաղաքական գոյության հարց է: Ալիևը 44-օրյա պատերազմից հետո դարձել է Էրդողանի ձեռքի մանեկենը և առանց նրա այլևս չունի որևէ ապագա: Թուրքիայում նախագահի փոփոխությունից մեր երկրում շատ բան չի փոխվի, բայց Ալիևի համար այն կարող է ճակատագրական լինել:

Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա անկախ նրանից թե ի՞նչ ճակատագիր կունենան Թուրքիայի ու Ադրբեջանի գործող ղեկավարները, մենք ուղղակի պարտավոր ենք փոխել մեզ դավաճանած ու մինչև վերջ ձախողած կապիտուլյանտին: Ցանկացած վերադասավորման պարագայում նա այլևս ավելորդ ու վտանգավոր է հետագա քաղաքական գործընթացների տեսանկյունից: Այնպես, ինչպես իր կիրթ բարեկամ Ալիևը` որի ապագան Ադրբեջանում ևս շատ մշուշոտ ու անմիխիթար է երևում:

Արցախը պետք է շարունակի դիմադրել այս ծանր հոգեբանական և ֆիզիկական մենամարտը: Իսկ Հայաստանը պարտավոր է մաքրել իր ներքին քաղաքականության աքիլեսյան գարշապարը:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2412

Մեկնաբանություններ